Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը թռչող մեքենաները հետիոտների համար սպառնալիք է համարել, հաղորդում է CNet-ը:

«Ամենուր միլիոնավոր ավտոմեքենաներ կթռչեն եւ կլինեն մարդիկ, ովքեր չեն հետեւի տրանսպորտի վիճակին», - ասել է Մասկը: - Ինչ-որ մի պահի կափարիչը կընկնի եւ հետիոտների համար գիլիոտին կդառնա»:

Հիշեցնենք, որ ներկայումս թռչող մեքենաների ստեղծմամբ զբաղվում են Audi, Porsche, Airbus, Boeing եւ Uber ընկերությունները: