ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Թեհրանին ներկայացված Վաշինգթոնի պահանջները դժվար չէ իրականացնել: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ընդհանուր դիվանագիտական մոտեցումը կարող է եվրոպական երկրների հետ մշակվել:

«Համոզված եմ, որ այստեղ ընդհանուր արժեքներ եւ շահեր կան, որոնք մեզ Իրանի սպառնալիքներին արձագանքելու անհրաժեշտության մասին նույն եզրակացության կհանգեցնեն», - ասել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել իրանական միջուկային համաձայանգրից: