Ամերիկյան Յուտա նահանգի շրջանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել բազմակնության աղանդի առաջնորդին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար, փոխանցում է Lenta–ն։

Սեմ Շեֆերը մեղավոր է ճանաչվել երեխայի նկատմամբ իրականացված մեկ դրվագով բռնաբարության եւ մեկ դրվագով սեռական բռնության համար։ «Դուք դատապարտվում եք ոչ թե ձեր կրոնական համոզմունքների, այլ հանցագործ պահվածքի համար»,–պարզաբանել է դատավոր Մեթյու Բելը։

Քննությունը պարզել է, որ Շեֆֆերը «Բյուրեղյա շեղբի ասպետներ» պաշտամունքի «մարգարե» է եւ իր համակիր Ջոն Կոլթհարպի հետ առեւանգել է սեփական դստերը։ Տղամարդիկ պատմել են, որ Շեֆերը պսակադրված է Կոլթհարպի 8-ամյա աղջկա հետ, իսկ նա ամուսնացած է Շեֆերի 7–ամյա դստեր հետ։

Ամբաստանյալի խոսքով՝ աղջկա հետ հարաբերությունները ոչ թե սեռական են եղել, այլ հոգեւոր։

Քննությունը պարզել է, որ «Բյուրեղյա շեղբի ասպետները», որոնք հավատում են աշխարհի մոտակա ավարտին ու ճանաչում են բազմակնություն ու փոքրիկ աղջիկների հետ ամուսնությունը, մանկապիղծների համար քողարկման միջոց է, ոչ թե կրոնական կազմակերպություն։