Հաշվարկվում է Արմավիրի Լեռնագոգ համայնքում առատ տեղումների հետեւանքով հասցված վնասի չափը: Հանձնարարությունը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանինն է:

Նշենք, որ մայիսի 21-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հորդառատ անձրեւների պատճառով խցանվել էր սելավատարը, ինչի հետեւանքով ջուր լցվել էր գյուղի փողոցներն ու տները՝ մեծ վնաս հասցնելով բնակարանային եւ գյուղացիական տնտեսություններին:

Մարզպետարանը համայնքապետարանի աշխատակիցների եւ ավագանու անդամների հետ տուժած բնակիչների հետ միասին ուսումնասիրում է գյուղատնտեսության եւ շենք-շինությունների կրած վնասները հաշվարկելու՝ լուծումներ գտնելու համար: