Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը երեքշաբթի սրտաբանական զննություն է անցել, որի ժամանակ բժիշկները որոշել են ստենսավորել նրա սիրտը։ Այս մասին հաղորդել են նախագահականի մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Տարեկան սրտաբանական զննությունը նախագահն անցել է Օնասիսի սրտավիրաբուժական կենտրոնում։

«Հետազոտման ժամանակ որոշվել է մեկ ստենտ դնել, գործընթացը հաջող է անցել», - նշված է նախագահի մամուլի ծառայության հայտարարությունում:

Նախագահը չորեքշաբթի իր սովորական ռեժիմով կիրականացնի իր աշխատանքային ծրագիրը: