ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կարեւորություն այն է, որ որքան շուտ օրենքն ընդունվի, այնքան լավ, որպեսզի դրա կարգավորման ազդեցությունը սկսի տարածվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում դատապարտյալների պայմանական վաղակետ ազատման վերաբերյալ օրինագծի վերաբերյալ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Քանի դեռ այս օրենքը չենք ընդունել, ոչ մի դատապարտյալ պայմանական վաղակետ ազատ չի արձակվում»,-ասաց նա:

Սրան արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նշելով. «Դուք որ դատախազ էիք, այդ հարցը այն ժամանակ էլ դրված էր, հիմա եկել ցավում եք: Կալանավայրում տղաները տառապում են, նենց եք ներկայացնում 5 րոպե առաջ կամ հետո, կարծես էսքան տարի ձեր ձեռքը չի եղել, չէիք կարող էդ հարցերով զբաղվել, հիմա նոր ջիգյար եք կերել»:

Նշենք, որ այս օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի այսօր, իսկ քվեարկության վերաբերյալ  որոշվեց, որ խմբակցությունները ընդմիջմանը կքննարկեն ու որոշում կկայացնեն:

Նոր օրինագիծ. պատժից պայմանական վաղակետ ազատման գործընթացը մեխանիկական կդառնա. Քրմոյան