Չինական Xiamen Air ավիաընկերության ինքնաթիռը մեխանիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Ուրումչի քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռն օդ էր բարձրացել տեղական ժամանակով 10.33-ին, սակայն 12.05-ի մեխանիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Ուրումչիի միջազգային օդանավակայան եւ արտակարգ վայրէջք կատարել:

Ինքնաթիռում 144 ուղեւոր է եղել, նրանց անվտանգությանը որեւէ բան չի սպառնում:  Ներկայումս տեխնիկական անձնակազմը ստուգում է ինքնաթիռի անսարքությունը, թռիչքի շարունակության համար մեկ այլ ինքնաթիռ է պատրաստվում: