SpaceX ընկերությունը երեքշաբթի հաջողությամբ Երկրի ուղեծիր է դուրս բերել հինգ Iridium NEXT հեռահաղորդակցային արբանյակ եւ երկու GRACE զոնդ։ Ամբողջ առաքելությունը, որը հեռարձակվել է ընկերության կայքում, շարունակվել է 1 ժամ եւ մի փոքր ավելին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Falcon 9 հրթիռ–կրիչը յոթ սարքերի հետ մեկնարկել է Քալիֆորնիա նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայի մեկնարկային հարթակից։ Մեկնարկից 11 րոպե 30 վայրկյան անց կայացել է երկու GRACE զոնդերի միաժամանակ դուրսբերումը ուղեծիր։

«Falcon 9–ի այս արձակումը հաջողվել է եւ անցել է հստակ մշակված պլանով»,–թռիչքը այդպես են մեկնաբանել Մասկի ընկերությունում։