Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 23-ին, շարունակվում է Սասնա ծռերի դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ չեն ներկայացրել, քանի որ նախորդ դատական նիստին 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից: Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը:

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի համար հանրային պաշտպան էին ներգավել, ով գործի նյութերին պետք է ծանոթանա:

Փաստաբանները, որոնք լքեցին  նիստերի դահլիճը  նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նկատողություն հայտարարեց:

Նշենք, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը գրություն էր ուղարկել, որ մի քանի նիստերի ամբաստանյալներին նիստերի դահլիճ չբերեն, քանի որ քաղաքացիները շրջափակում են դատարանի շենքը: