Ամերիկացի լուսանկարիչ Քեվին Էբիին հաջողվել է տեսանկարահանել սպիտակագլուխ արծվին, որը երիտասարդ աղվեսից խլում է նրա որսած նապաստակին, տեսանյութը հրապարակվել է Fox News-ի կողմից:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է թռչունը մեծ արագության տակ բռնում աղվեսի ատամների մեջ գտնվող նապաստակին, ինչից հետո մրցակիցները միասին մոտ 6 մետր օդ են բարձրանում: 8 վայրյան տեւած պայքարից հետո աղվեսը հանձնվում է եւ ընկնում ցած, իսկ արծիվը թռչում է՝ որսը ճանկերի մեջ: Լուսանկարիչը նշել է, որ թռիչքից հետո աղվեսն անվնաս է մնացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: