Եվրամիության երկրներում մայիսի 25–ից ուժի մեջ է մտնում Անձնական տվյալների պաշտպանության մասին կանոնակարգը։ Կանոնակարգը տարածվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների եւ ֆիզիկական անձնաց վրա։

Իրավաբան Տատյանա Կալենը Տալլինից պարզաբանել է կանոնակարգի նրբությունները։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը վերաբերում է այն ընկերություններին, որոնք զբաղվում են տվյալների հավաքմամբ, մշակմամբ եւ պահպանմամբ։ Կանոնակարգի նպատակն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Կանոնակարգը կկիրառվի բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ անկախ ազգությունից ու քաղաքացիությունից։ Այսինքն, զբոսաշրջիկները պետք է հատուկ զգուշավորությամբ սելֆիներ անեն։ Պետք է հաշվի առնել պատժի անխուսափելիությունը, եթե բողոքներ լինեն։ Իրավիճակը հետեւյալն է՝ եթե նրանք (կադրում հայտնվածները) չհայտարարեն անձնական իրավունքների խախտման մասին, լուսանկարը կարող է մնալ հանրային տիրույթում։ Բայց եթե լինեն բողոքներ, լուսանկարը պետք է ջնջվի, կամ անձը պետք է դրա հրապարակման համաձայնություն տա։

Տուգանքների չափերի մասին խոսելը շուտ է, չնայած իրավաբանական անձանց նկատմամբ տուգանքները սահմանված են, բայց ֆիզիկական անձանց պարագայում ամեն դեպք առանձին կքննվի։