2017-ին իրականացրել ենք խթանող դրամավարկային քաղաքականություն, որը նպատակաուղղված է ներքին պահանջարկի ու գնաճի վերականգնմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում ներկայացնելիս նշել է ԿԲ նածխագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով, Կենտրոնական բանկը 2017թ. տնտեսական աճի բարձր ցուցանիշ էր կանխատեսել՝ սպասելով համախառն պահանջարկի ավելի բարձր մակարդակ:

«Կանխատեսվող հորիզոնում ակնկալվում էր, որ տնտեսական աճի արագացումը պայմանավորող ժամանակավոր գործոնները աստիճանաբար կմարեն եւ այն կգտնվի իր ներուժային մակարդակի շուրջ: Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ ԿԲ-ն սպասում էր 7.2-7.4 տոկոս տնտեսական աճ, որին նպաստելու էին մասնավոր հատվածի սպառման 10,2 տոկոս ու ներդրումների 13,4 տոկոս աճերը: Մինչդեռ, զուտ արտահանը նպաստելը լինելու էր բացասական: Նշվել էր, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը գտնվի 4,4-6 տոկոսի միջակայքում»,-ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ միջին ժամկետ հատվածում կանխատեսվել է գնաճի ձեւավորում 4 տոկոս տնպատակային նպատակի շուրջ. «12-ամսյա գնաճին նպաստելու են կարճաժամկետ հատվածում սպասվող մակրոտնտեսական միջավայրի դրական զարգացումները՝ պայմանավորված ԿԲ կողմից խթանող դրամակավարկային քաղաքականությամբ եւ արտաքին շուկաներում պահանջարկի ակնկալվող բարձր տեմպերով:

2017-ին իրականացրել ենք խթանող դրամավարկային քաղաքականություն, որը նպատակաուղղված է ներքին պահանջարկի ու գնաճի վերականգնմանը: Այդուհանդերձ, տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի ԿԲ-ի խթանող դրամավարկային քաղաքականության չեզոքացում: ԿԲ-ն գնահատել է նաեւ գնաճի կանխատեսումներից շեղման ռիսկերը, որոնք հիմնականում երկկողմանի են: Հիմնական ռիսկերը աճի ուղղությամբ են»:

Ջավադյանի խոսքով, գնաճի տեմպերը զգալիորեն արագացել են չորրորդ եռամսյակում, ինչին նպաստել են բնակչության շրջանում ձևավորված լրացուցիչ գնային սպասումները. «2016-ի 4-րդ եռամսյակում ունեցել ենք 1,1 տոկոս դեֆլյացիա, իսկ 2017-ին 12-ամսյա կտրվածքով գրանցվել է  2,6 տոկոս գնաճ: Գնաճը արագացել է 2017-ի վերջին՝ պայմանավորված գնաճային սպասումներով: Այդուհանդերձ, ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ակնկալել ենք, որ գնաճային սպասումները 018-ի սկզբին կմեղվեն, ինչը այդպես էլ եղավ»: