Գեղհովիտ գյուղում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից 3 անձ է թունավորվել, որոնցից մեկը՝ անչափահաս: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մայիսի 23-ին ժամը 4:30-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Գեղհովիտ գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված Գրիշա Վ.-ն, 1994 թ. ծնված Զվեդա Խ.-ն և 2012 թ. ծնված Մոնիկա Վ.-ն:

Պարզվել է, որ նրանք մայիսի 22-ին ժամը 22.30-ի սահմաններում թունավորվել են լոգարանում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: