Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 23-ի նիստում տուգանել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 5 միլիոն դրամով: Այս մասին հայտնում են ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար «Վեոլիա Ջուր»  փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։ Միևնույն ժամանակ ընկերությանը հանձնարարվեց երկամսյա ժամկետում ճշգրտել  կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։ Նույն ժամկետում Ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։