Մոսկվան կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, եւ ցանկություն կա ավելի մոտեցնել կարգավորումն այն ճանապարհներով, որոնք ճանաչված եւ քաղաքակիրթ են եւ որոնց արդյունավետությունն իսկապես ստուգված է: Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ցանկություն կա մոտեցնել կարգավորումն այն մեխանիզմների օգնությամբ, որոնք ընդունված եւ ստուգված են արդյունավետության առումով. «Ըստ համարակալված կարգի որեւէ ջութակ նվագելու ցանկություն չկա: Կա ցանկություն մոտեցնել կարգավորումն այն միջոցներով, որոնք ճանաչված եւ քաղաքակիրթ են եւ իսկապես ստուգված են արդյունավետության առումով: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել եւ կշարունակենք դա անել»: