Դոնեցկում ավտոբուսի մեջ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Diaolog-ը: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան: Ականատեսների կողմից հրապարակված լուսանկարում երեւում է, թե ինչպես է ավտոբուսը կանգ առնում եւ դրա սրահից խիտ սեւ ծուխ է դուրս գալիս: 

«Դոնեցկի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Իսկ ես կարծում էի, թե ինձ թվացել է: Բայց՝ ոչ: Այնուամենայնիվ, պայթյուն էր((», - սոցցանցում գրել է քաղաքի բնակչուհիներից մեկը:

Դոնեցկի իշխանությունները միջադեպը դեռ չեն մեկնաբանել: Սոցիալական ցանցերի օգտատերերը ենթադրում են, որ պայթյունը ահաբեկչական հարձակման կամ զենքի անփույթ օգտագործման արդյունք է: