Լոս Անջելես շրջանի հինգ բնակիչների, որոնցից երեքը հայեր են, բժշկական ապահովագրությունների օգտագործմամբ խարդախության սխեմային մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել։ Գարի Ճզմեջյանը, Մարինա Սարգսյանն ու Լուսինե Իլանգեզյանը ներգրավված են եղել խարդախ սխեմայում, որի հասցված վնասը 8 մլն դոլար է։ Խարդախները հիվանդներին անվճար կոսմետիկ պրոցեդուրաներ են առաջարկել, որոնք ապահովագրության մեջ ներառված չեն եղել, ապահովագրության տվյալները տրամադրելու փոխարեն։ Մեղադրյալները, որոնք աշխատել են կլինիկաներում, բժշկական պրոցեդուրաների ծախսերը վճարելու համար ապահովագրողներին հաշիվ են ներկայացրել, հաղորդում է «Los Angeles Daily News»-ը:

Գարի Ճզմեջյանը, հանցավոր դավադրության  հիմնական մասնակիցներից մեկն է եղել: Նախկինում հետաքննության բաժնում նա քննիչ է աշխատել։ Նա կլինիկայի տիրոջը գաղտնի տեղեկություններ է փոխանցել ապահովագրական ընկերության մասին, ինչպես նաեւ շեղել է այլ քննիչների ուշադրությունը այդ կլինիկայից։

2012-ից 2017 թվականներին մեղադրյալները կեղծ դիմումներով 20 մլն դոլարի հայտ են ներկայացրել ապահովագրողներին եւ ստացել 8 միլիոն դոլար։

Նրանց խարդախություն կատարելու նպատակով առողջապահության ոլորտում դավադրության  մեջ, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում խարդախության  13 դեպքերի համար մեղադրանքներ են ներկայացրել։ Մեղադրական յուրաքանչյուր կետի համար նրանց առավելագույնը 10 տարվա ազատազրկում է սպառնում։