ԵՄ-ն 2019 թվականին եւս 1.5 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար: Այս մասին նշվում է չորեքշաբթի Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված կառույցի հաջորդ տարվա բյուջեի նախագծում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Հավելյալ 1.5 միլիարդ եվրո գումար հատկացնել Թուրքիայում՝ Սիրիայից եւ այլ վայրերից փախստականների սննդի, կրթության եւ բնակարանային ապահովման նպատակով»,- նշվում է փաստաթղթում:

Ընթացիկ տարվա բյուջեի շրջանակներում, ինչպես նախկինում խոստացվել էր, Անկարային 500 միլիոն եվրո կտրամադրվի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար, հիշեցրել է ԵՀ-ն: