Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է մտահոգություններ ունենալ առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նպատակով Սինգապուր կայանալիք այցի ընթացքում ԿԺԴԿ-ում կարող է հեղաշրջում տեղի ունենալ, գրում է The Washington Post-ը:

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը «երկչոտ» է լոգիստիկայի առումով: Այդպես, նրան մտահոգում է իր անվտանգությունը Սինգապուրում գտնվելու ընթացքում, ինչպես նաեւ՝ վառելիքի քանակությունը, որը անհրաժեշտ է Սինգապուր թռչելու եւ հետ վերադառնալու համար:

«Ի թիվս այլ հարցերի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ենթադրաբար մտահոգված է, որ նման երկար ուղեւորությունն իր համար ռազմական հեղաշրջման սպառնալիք կստեղծի կամ իրեն իշխանությունից հեռացնելու փորձի առիթ կդառմա»,- գրում է պարբերականը, փոխանցում է «Գազետա»-ն: