Այժմ զբոսաշրջիկները կարող են հիանալ անգլիական պառլամենտի շենքով եւ Լամբեթի պալատով Լոնդոնում բացված Zip Line-ից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող Archbishop's այգու վերեւում Zip Line է բացվել, որը զբոսաշրջիկներին թույլ է տալիս 50 կիլոմետր ժամ արագությամբ իջնել Archbishop's park-ի վրայով: Zip Line-ն այնպես է աշխատում, որ ավարտին մարդը կարող նաեւ բանջի թռիչք կատարել ոչ մեծ բարձրությունից: