«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 24-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00 դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 79 եւ 81 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: