Եվրոպական միության երկրներից որեւէ մեկը, որ հեռանկարում հավակնում է միանալ եվրագոտուն, դեռ չի իրականացնում եվրոյի ներդրման համար անհրաժեշտ բոլոր չափանիշները: Այս մասին հաղորդում է Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին, փոխանցում է DW-ն:

Նրա խոսքով՝ այժմ բոլոր յոթ երկրները՝ Բուլղարիան, Խորվաթիան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան, Չեխիան եւ Հունգարիան, իրականացնում են կազմակերպության՝ հաստատուն պետական ֆինանսների պայմանները: Սակայն այդ երկրներից որեւէ մեկը չի համապատասխանում գների կայունության եւ ազգային արժույթի փոխարժեքի չափանիշներին: Ըստ ԵՄ-ի մասին պայմանագրի՝ այդ երկրները պարտավոր են ներդնել եվրոն երկարաժամկետ հեռանկարում, ընդ որում, նրանք պետք է մի շարք պայմաններ կատարեն: Այս ընթացակարգի համար խիստ ժամկետներ չկան:

Ինչպես ցույց է տալիս վերջին 20 տարիների փորձը, եվրագոտում հաջողությամբ զարգանալու ցանկություն ունեցող երկրները դեռ մինչեւ եվրոյի ներդրումը պետք է ջանք գործադրեն արտադրության եւ զբաղվածության արդյունավետության բարձրացման, տնտեսության մեջ ներդրումների ավելացման, բնակչության եկամուտների միջեւ խզման նվազեցման ուղղությամբ: