Կաբարդինո-Բալկարիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Հայաստանի երկու քաղաքացի է մահացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Կաբարդինո-Բալկարիան», հղում անելով հանրապետական Ճանապարհային անվտանգության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 24-ին գիշերը Ուրվանի շրջանում:

Նախնական տվյալներով՝ Հայաստանի 30-ամյա բնակիչը «Lada-Priora» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել MAN-26350 բեռնատարին: Վարորդը եւ 55-ամյա ուղեւորը տեղում մահացել են