Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց «Սասնա ծռերի» գործով անցնող Կարո Եղնուկյանին ազատ արձակելու միջնորդությունը:

Դատավորը հրապարեկեց իր որոշումը, ըստ որի Կարո Եղնուկյանը կարող է ազատ արձակվել միայն 10 մլն դրամի գրավ վճարելու դեպքում:

«Սասնա ծռերի» աջակիցները դժգոհությամբ ընդունեցին որոշումը: Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ բողոքարկելու է այս որոշումը, քանի որ գրավի չափը շատ մեծ է:

Այս պահին դատական նիստը շարունակվում է, քննարկվում է այս գորով անցնող Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: