Մայիսի 24-ին, Բարսելոնում, Տառագոնում եւ Ժերոնում «Ստելա» կոդային անվանումով լայնամասշտաբ ոստիկանական օպերացիայի իրականացման ընթացքում 22 անձ է ձերբակալվել, փոխանցում է DW-ն: Օպերացիային ավելի քան 500 ոստիկան է մասնակցել: Բացի այդ, 50 խուզարկություն է անցկացվել, վարչական հաստատություններից փաստաթղթեր են առգրավվել:

Ձերբակալվածների թվում են կատալոնյան վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքապետեր, տեղական խորհրդարանի նախկին եւ ներկա պատգամավորներ: Նրանք մեղադրվում են այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են քրեական նպատակներով  պաշտոնական դիրքի օգտագործումը, պետական միջոցների չարաշահումը եւ ֆինանսական փաստաթղթերի կեղծումը:

Իսպանիայի Ազգային ոստիկանության տեղեկատվության բաժնի փոխանցմամբ՝ Կատալոնիայի իշխանությունում մինչեւ 2017 թվականի նոյեմբերը գտնվող անջատողականները կարող էին ռեգիոնալ բյուջեից ապօրինի կերպով 2 միլիոնից մինչեւ 17 միլիոն եվրո դուրս բերել: Այդ գումարն Իսպանիայի գանձարանի կողմից հատկացվել էր ռեգիոնի «միջազգային համագործակցության» կարիքներին, հիմնականում` զարգացող երկրներին սատարելու նպատակով: