Beeline-ը և Եվրոպական իրավաբանական ծառայությունը հայտարարում են «Իրավաբան 24» բացառիկ ծառայության վաճառքի մեկնարկի մասին, որի շնորհիվ Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ բարձրակարգ խորհրդատվություն իրավաբանական հարցերով։

Համեմատաբար ցածր բաժանորդավճարի դիմաց հաճախորդները կարող են միանալ «Իրավաբան 24» սակագնային պլաններից որևէ մեկին և ստանալ շուրջօրյա իրավաբանական խորհրդատվություն ու այլ իրավաբանական ծառայություններ՝ կախված սակագնային պլանից։

«Մեր նպատակն է ստեղծել պարզ և հարմար պայմաններ մեր բաժանորդների համար` ոչ միայն հեռահաղորդակցության, այլ նաև այլ ոլորտներում։ Beeline-ը ձգտում է միշտ օգնել իր հաճախորդներին, և մենք վստահ ենք, որ պրոֆեսիոնալ իրավաբանների հետ համագործակցության շնորհիվ կարող ենք իրավաբանական ծառայությունները հասանելի դարձնել նրանց համար», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Իրավաբան 24» ծառայությունը տրամադրվում է Եվրոպական իրավաբանական ծառայության հետ համագործակցությամբ և առաջարկում է առավել պահանջված ծառայություններ. «բանավոր իրավաբանական խորհրդատվություն», «վստահի՛ր բանակցություններն իրավաբանին», «տիպային փաստաթղթերի և դրանց լրացնելու հետ կապված խորհուրդների տրամադրում» և «գրավոր խորհրդատվություն»։ Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել ծառայությունը Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Բաժանորդավճարը կազմում է 3.000-ից 25.000 դրամ։