Պաշտոնանկությունների հերթը հասավ մարզեր։ NEWS.am–ի տեղեկություններով՝  այսօր գրեթե բոլոր մարզպետները պաշտոնից ազատվելու դիմումներ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մինչ վարչապետը կստորագրի դիմումները, որոշ մարզպետներ հրաժեշտի ժողովներ են անցկացրել աշխատակազմի հետ։

Բացի հուզիչ խոսքերից ձեւացրել են, թե մարզպետի պաշտոնը  իրականում բեռ է եղել իրենց համար, քանի որ համայնքներին հատկացվել է սուղ բյուջե, ուրախությամբ են հրաժեշտ տալիս պաշտոններին, քանի որ այդ բյուջեով հնարավոր չէ բարեփոխումներ անել։ 

Որոշ տեղեկությունների համաձայն՝  ՀՀԿ–ական փոխմարզպետները եւս պատրաստվում են դիմումներ ներկայացնել, նրանք հայտարարել են, թե այդ պաշտոններն արդեն նախատեսված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների համար, իսկ փոխմարզպետների թեկնածուների պակաս  հաստատ չի լինի կուսակցությունում։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից առաջ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ  բոլոր մարզպետները ազատվելու են զբաղեցրած պաշտոններից։