Մովսես Հակոբյանին ազատեցին գլխավոր շտաբի պետի պաշտոնից։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Մովսես Հակոբյանին ազատել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե Հակոբյանն ազատվումէ  այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ։

«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Պարոն Մովսես Հակոբյանի հետ այսօր մինչեւ օրվա վերջ տեղի կունենա գլխավոր շտաբի պետի նոր նշանակում:

Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի զինված ուժերին»,-ասել էր վարչապետը: