Բրիտանական կառավարությունը հիասթափված է Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման չեղարկումից: Այս մասին ասվում է Դաունինգ սթրիրի հայտարարության մեջ, հաղորդում է RA-ն:

Մեծ Բրիտանիան կշարունակի աշխատել այն համաձայնագրի շուրջ, որը կհանգեցնի Կորեայի թերակղզու ապամիջուկայնացմանը: Այս մասին ասել է Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո:

«Մենք հիասթափված ենք, որ հանդիպումը տեղի չի ունենա: Մենք պետք է տեսնենք այնպիսի համաձայնագիր, որը կարող է հանգեցնել Կորեայի թերակղզու ամբողջական, հաստատելի եւ անշրջելի ապամիջուկայցնացմանը, եւ մենք կշարունակենք մեր գործընկերների հետ աշխատել այս ուղղությամբ»: