ԱՄՆ-ում կալանավորը սպանել է մանկապիղծ բանտակցին՝ ասելով, որ հասարակության համար օգտակար գործ է արել, հաղորդում է USA.one-ը:

Ֆրեզնոյի դատարանը 67-ամյա Գերի Դեյլ Փուլին դատապարտել է 75 տարվա զատազրկման այն բանից հետո, երբ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ:

Գերին խոստովանել է, որ 2014 թվականի ապրիլին խցում խեղդամահ է արել 62-ամյա Մայք Ստաֆին:

Հաշվի առնելով Գերի Փուլի տարիքը, բանտից դժվար թե նա դուրս գա: Տղամարդը դատապարտվել է մի շարք հանցանքների համար՝ գողության, բանտի կողուպուտի, փողոցային գողության: Ստաուֆին սպանելու ժամանակ նա բանտարկված էր թմրամիջոցների պահման եւ իրացման մեղադրանքով: