Իրանը շարունակում է Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում կատարել իր պարտավորությունները: Այս մասին ասվում է ԱԷՄԳ-ի զեկույցում, հաղորդում է AFP-ն:

Զեկույցում նշվում է, որ Իրանը պայմանագրի շրջանակում իր միջուկային օբյեկտներում հիմնական սահմանափակումներին հետեւում է:

ԱԷՄԳ-ը Իրանին կոչ է արել հետեւել համաձայնագրին եւ անգամ դուրս գալ իր իրավական պարտավորությունների շրջանակից` Թեհրանի պարտավորությունների հանդեպ միջազգային հանրության վստահությունը բարձրացնելու համար:

ԱԷՄԳ-ի գրասենյակից բարձրաստիճան դիվանագետը հաղորդել է, որ այս կոչը կապված չէ Իրանի վարքագծի փոփոխությամբ:

Ըստ նրա՝ ԱԷՄԳ-ն խրախուսում է Իրանին դուրս գալ համաձայնագրի պահանջների շրջանակից՝ հավելելով, որ Իրանը կարող է  օրինակ տեսուչներին հրավիրել օբյեկտներ, որտեղ ստուգումներ անցկացնելու մասին նրանք չեն նշել: