ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Պատժամիջոցների հերթական փաթեթը վերաբերում է մի քանի ավիաընկերությունների, որոնք, ըստ Վաշինգթոնի, կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, հայտնում է AFP-ն:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանում եւ Թուրքիայում ինը անհատների եւ կազմակերպությունների սեւ ցուցակում է ընդգրկել` ինքնաթիռների մասեր ձեռք բերելու եւ  Mahan Air, Caspian Air, Meraj Air եւ Pouya Air ընկերությունների գործողություններին աջակցելու համար:

Նրանցից 9-ը չորս ավիաընկերությունների աջակցության կապակցությամբ բնորոշված  են որպես «գլոբալ ահաբեկիչներ»: