Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ-ին զգուշացրել է «սարսափելի ճակատագրի» մասին, որին նա կարժանանան Իրանի վրա հարձակման դեպքում, հայտնում է Tasnim-ը:

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի դեմ ուղղված ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ին սպասվում է Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի ճակատագիրը: Իրանը ԶՈւ-ն լիովին վերահսկում է իրավիճակը, ուժեղացրել է կանխարգելման ուժերի կարողությունները եւ սովորել է երկրի պաշտպանունակության ամրապնդման ժամանակ խուսափել «ռազմավարական անփութությունից», նշվում է հայտարարությունում: