Տեխնոլոգիաների արագ զարգացումը «մարդկությանը ազատելու է» գոյատեւման եւ հսկողության համար մշտական պայքարից, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ասել է հնդիկ յոգ Սադխուրուն: Այս մասին նա պատմել է  Ռուսաստանի Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆին, հաղորդում է ՌԲԿ- ն:

«Ուզում եմ տեսնել այն օրը, երբ յուրաքանչյուրը կկենտրոնանա այն հարցի վրա, թե ինչպես ազատի իրեն, այլ ոչ թե գոյատեւի, ինչպես ազատել մարդկային կապիտալը, այլ ոչ թե վերահսկել այն», — Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ասել է հնդիկ փիլիսոփա Սադխուրուն՝ պատասխանելով Գրեֆի այն հարցին, թե ինչպես մարդիկ կարող են ազատվել այն լարվածությունից, որում գտնվում են տեղեկատվության եւ անհանգստության հոսքի պատճառով:

Սադխուրի խոսքով, պետական, կրոնական եւ ռասսայական կառույցները պահանջում են ժողովրդի հսկողությունը եւ վերջին հազարամյակի ընթացքում  մարդկությունը միայն գոյատեւել է: «Հաջորդ 25-30 տարիների ընթացքում տեխնոլոգիաների շնորհիվ այս պայքարը կվերանա, այդ ժամանակ մարդկությունը կզարգանա», - նշել է նա:

«Նախկինում, եթե դուք ունեիք մեծ մկաններ, դուք դոմինանտ էիք: Հիմնական առավելությունը ֆիզիկական առավելությունն էր: Այսօր գերիշխող գործոնը ուղեղում հաշվողական ուժն է», - ասել է Սադխուրուն:

 «Միթե հրաշալի չի լինի այն օրը, երբ դուք կարթնանաք եւ չեք մտածի այն մասին, որ դուք պետք է աշխատանքի գնաք: Դուք կարիք չեք ունենա հարուստ լինելուն ձգտել. դուք արդեն հարուստ կլինեք», —ասել է նա՝ պատասխանելով Գրեֆի հարցին, թե ինչպես պետք է մարդկություևնը հարմարվի տեխնոլոգիաների աշխարհին: