ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2019 թվականին Ուկրաինային 250 մլն դոլարի չափով ռազմական օգնության օրինագիծը, հաղորդում է ՌԲԿ-ն:

2018-2019 ֆինանսական տարվա ռազմական ծախսերի մասին օրինագիծը ներկայացվել էր ապրիլի կեսերին, իսկ մայիսի կեսին մեկնարկել են քննարկումները: Փաստաթղթի օգտին, որը ներառում է Ուկրաինային տրամադրվող հերթական ռազմական օգնության մասին կետը, քվեարկել է 351 կոնգրեսական, դեմ՝ 66-ը: Օրինագիծը պետք է հավանության արժանանա նաեւ Սենատի եւ ստորագրվի  ԱՄՆ նախագահի կողմից:

250 մլն դոլարից շուրջ 50 մլն-ը ծրագրվում է ծախսել Ուկրաինայի Զինված ուժերի համար թռչող սպառազինության մատակարարումների համար:

Մարտին՝ 2018 թվականի ԱՄՆ բյուջեի մասին օրենքի վերջնական ընդունումից հետո, Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար հատկացվել էր 620 մլն դոլար: Պենգատոնի միջոցով Կիեւը պետք է ստանա 200 մլն դոլար, 420.7 մլն դոլար էլ՝ պետքարտուղարության միջոցով: