«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննեորվ՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանությունում՝ մասնավորապես ոստիկանության ներքին զորքերում, փոխվել են խաղի կանոնները: Նախկինում ոստիկանության զորքերի աշխատակիցներն աշխատել են «թեթեւ ռեժիմով», կարողացել են աշխատանքին զուգահեռ երբեմն-երբեմն նաեւ տաքսի վարել «ջիջի» եւ «յանդեքս» համակարգերի միջոցով:

Սակայն Օսիպյանի ոստիկանապետը դառնալուց հետո խստացվել է աշխատանքային ռեժիմը, եւ հիմա ներքին զորքերի աշխատակիցներից պահանջում են աշխատանքային օրվա ընթացքում լինել տեղում:

Ըստ մեզ հասած լուրերի՝ ոստիկանության զորքերում աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, իսկ այդքան քիչ աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել, եւ հիմա դժգոհությունները հասունացել են:

Ոմանք նույնիսկ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել: Ու եթե նոր իշխանությունը միջոցներ չձեռնարկի աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ, ապա համակարգը խնդիրների առաջ կհայտնվի, թեեւ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հերքել են այս լուրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում