ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի  Մարգվելաշվիլին հրավերով այսօր՝ մայիսի 25-ին, կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ  տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ: