Facebook-ի եւ Twitter-ի ղեկավարությունը որոշում է կայացրել փոփոխել քաղաքական գովազդների կանոնները, հայտնում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով CNBC-մ: Այս քայլին սոցիալական ցանցերը որոշել են դիմել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության հետ կապված սկանդալի կապակցությամբ:

Այդպես, Facebook-ին օգտատերերը կկարողանան տեսնել գովազդային քարոզարշավի բյուջեն եւ դիտումների վիճակագրությունը, ներառյալ՝ դիտողների սեռը եւ տարիքը, ինչպես նաեւ՝  ԱՄՆ քաղաքական գովազդի վերջին յոթ տարիների արխիվը: Ցանկացած մարդ, ով կցանկանա Twitter-ում քաղաքական գովազդ տեղադրել, պետք է անձնական տեղեկատվություն տրամադրի: Գովազդն ինքնին կնշվի հատուկ նշանով, կնշվի նաեւ դրա գովազդի հովանավորը:

Մի քանի օր առաջ News Media Alliance մասնագիտական միությունը, որը մոտ 2000 ամերիկյան եւ կանադական թերթեր եւ լրատվամիջոցներ է ներկայացնում, նամակ էր հղել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին, որում դեմ էր հանդես եկել վերջինիս՝ սոցիալական ցանցի գովազդային քաղաքականության փոփոխման մասին պլաններին: