Երեւանում, այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։15-ի սահմաններում BMW X6 M5.0 մակնիշի 55 FR 535 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բայրոնի փողոցից դեպի Մոսկովյան փողոց ընթանալիս դուրս է կել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել հաստաբուն ծառին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 26-ամյա Գուրգեն Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում 27-ամյա Սիփան Վ.-ն ոստիկաններին հայտնել է, որ վարորդն ինքն է եղել, սակայն ոստիկանությունն ունի կասկածներ, որ վարորդը հիվանդանոց տեղափոխվածն է եղել։