Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մայիսի 23-ից 25-ը Երեւանում կազմակեպում է «SudEstival» ժամանակակից իտալական ֆիլմերի փառատոնը:

«SudEstival»- ը սկիզբ է առել Պուղիայի տարածաշրջանում եւ 2008 թ-ից ի վեր ներառում է ժամանակակից իտալական ֆիլմերը եւ ներկայացնում է իտալական կինոյի նոր ալիքը:

Փառատոնը, բացի Իտալիայից, հաջողություն է ունեցել բոլոր այն երկրներում, որտեղ կազմակերպվել է, այդ թվում ԱՄՆ-ում եւ Բալկանյան երկրներում:

«SudEstival»-ը կազմակերպվում է Իտալիայի կինոյի շաբաթվա շրջանակում («Fare Cinema»), որը կազմակերպվում և ֆինանսավորվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության կողմից, եւ անցկացվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված «Եվրոպայի օրվա» հետ համատեղ:

Բացի ամենօրյա ցուցադրություններից, այն ներառում է նաեւ անգլերենի մեկ վարպետության դաս իտալացի կինոռեժիսոր Միրկո Պինչելիի կողմից: Դասը անցկացվել է Իտալիայի դեսպանատան (Իտալիայի փողոց 5) նիստերի դահլիճում:

Բացի դրանից, ամեն օր, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում (Աբովյան 18), կազմակերպվում է ֆիլմի ցուցադրություն՝ իտալերեն եվ անգլերենով ենթագրերով:

Մուտքն ազատ է: