Կոնգրեսական Սթիվ Նայթը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով կոմիտեին, հաղորդում է The Signal-ը:

«Ամերիկանի եւ Հայաստանի միջեւ շատ ընդհանուր բան կա, հատկապես՝ փոխադարձ կողմնակցությունը կրոնի եւ անձի ազատությանը: Կարեւոր է նաեւ երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության նման չարագործությունները»,- ասել է Նայթը՝ նշելով, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի այդպիսի վայրագությունները երբեք չկրկնվեն:

Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող Նայթը նաեւ նշել է, որ Հարավային Կալիֆոռնիայում մեծ հայ համայնք կա, եւ նա անհամբերությամբ սպասում է գործընկերների հետ համատեղ աշխատանքին՝ Կոմիտեի համար կարեւոր հարցերի լուծելու համար: