Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, ըստ Բաղդասարյանի, այլ կլիներ, եթե նրանք ամեն կերպ խոչընդոտներ ստեղծեին կառավարության ճանապարհին: «Մենք պետք է աջակցենք նրանց այն ծրագրերի իրականացման գործում, որոնք ուղղված կլինեն մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը: Այս դեպքում ես չգիտեմ, թե որն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շարժառիթը»,- ասաց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ Ազգային ժողովը կարող է բնականոն կերպով կատարել իր աշխատանքը եւ չխանգարել կառավարությանը: