Լավագույնը կլինի, եթե երիտասարդների հոգսերը դրվեն քննարկման եւ ես էլ լսեմ նրանց հոգսերը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մշակույթի գործիչների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Հարցին, թե մշակույթի նոր նախարարի նշանակումը ինչպե՞ս կգնահատի, Մանսուրյանն արձագանքեց. «Ես օբյեկտիվ հայացք չունեմ այդ իրողությամբ,  կյանքը ինձ բերել է նրան, որ ես շատ քիչ կապ ունեմ եւ ունեցել նախարարության հետ։ Համեմատաբար ամենաշատ փոխգործակցությունը եղել է Արմեն Ամիրյանի հետ։  Մնացածների հետ գրեթե հարաբերություն չեմ ունեցել։ Ես քիչ առաջ ասեցի, որ հարցերը այնքան շատ են, որ չեմ կարծում մեկ հանդիպման ընթացքում կարող է վերլուծվել եւ քննարկվել։ Մի քանի օր առաջ խոսել ենք Փելեշյանի եւ Էլիբեկյանի հետ։ Երեք տարեցներով եկանք այն եզրակացության, որ մեր հոգսերը մի բան են, երիտասարդների հոգսերը այլ բան, այսօր լավ կլինի լսենք նրանց մտահոգությունները: Մեր սերունդը մի իրականության մեջ են, իմ հոգսերը հստակ են, եւ ես շատ բաներից տեղյակ չեմ՝ առօրեական, արվեստի, երիտասարդների հոգսերից»,-ասց նա: