Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից պատասխանել է Դողու Փերինչեքին։

Սելահաթին Դեմիրթաշը Twitter–ի իր էջում գրել է. «Երբ ես ընտրվեմ, Դողու Փերինչեքի «Հայրենիք» կուսակցությունը չեմ փակելու։ Ավելին, բոլոր կուսակցություններին, այդ թվում ձեր կուսակցությանը արդար ձեւով ֆինանսական աջակցություն կապահովեմ։ Բայց եթե դուք հաղթեք ընտրություններում, խոսք եմ տալիս, որ հենց մենք կփակենք մեր կուսակցությունը»։

Նշենք, որ Դողու Փերինչեքը հայտարարել էր, որ հունիսի 24–ի ընտրություններում հաղթելու դեպքում փակելու է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։