ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաղորդել է, որ Նիդերլանդների արտգործնախարարի հետ քննարկել է Boeing MH-17–ի կործանման հետաքննության արդյունքները, սակայն իր հոլանդացի գործընկերը ՌԴ ներգրավվածությունը հաստատող ոչ մի փաստ չի բերել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել հետաքննության գործում, բայց գլխավորը, որ այդ համագործակցությունը արդար լինի։ «Եթե մեր գործընկերները որոշել են այս դեպքում եւս, երբ խոսքը մարդկային ծանր ողբերգության եւ հարյուրավոր մարդկանց մահվան մասին է, սպեկուլյացիայով զբաղվել սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար, ապա ես դա թողնում եմ նրանց խղճին»։

«Շատ է հիշեցնում Սկրիպալի գործին։ Երբ ասացին highly likely ռուսներն են։ Իսկ Սքոթլանդ Յարդը հայտարարել է, որ քննությունը շարունակվում է եւ դեռ չի ավարտվել։ Այնպես որ դեժավյուի տպավորություն է ստեղծվում։

Հիշեցնենք, որ «Մալայզական ավիաուղիներ» ընկերության՝ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing-777  ինքնթիռը խոցվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանի արեւելյան հատվածում. միջադեպի հետեւանքով զոհվել էր 283 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ, որոնք 10 տարբեր պետությունների քաղաքացիներ էին: