ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 482.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 565.36 դրամ (նվազել է 0.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 644.63 դրամ (նվազել է 1.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.81 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 256.25 դրամ, ոսկի՝ 20,252.7 դրամ, պլատին՝ 14,108.67 դրամ։

Մայիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: