Ռուսաստանը պատրաստ է առարկայական երկխոսություն վարել Միացյալ Նահանգների հետ, որը վաղուց արդեն հասունացել է: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Իհարկե, մենք չենք կարող գոհ լինել ռուս-ամերիկյան հարաբերությունների մակարդակից եւ բնույթից: Մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը, պարոն Թրամփն առաջարկել է առանձին հանդիպում անցկացնել, սակայն դա մեզ դեռ չի հաջողվում: Բազմաթիվ խնդիրներ են ծագում, բայց մենք պատրաստ ենք վարել այդ առարկայական երկխոսությունը: Ես կարծում եմ, որ այն վաղուց հասունացել է», - ասել է Պուտինը: