Հոլիվուդյան «Փախուստի ծրագիր» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին որոշել են Ռուսաստանից Հայաստանին արտահանձնել: Քննությունը կարծում է, որ հայրենիքում նա Արմբիզնեսբանկի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին  50 մլն դոլարի վնաս է տվել՝ կինոբիզնեսում նրան շահավետ ներդրումներ խոստանալով, գրում է «Կոմերսանտը»:

Ստեփան Մարտիրոսյանի հանդեպ քրեական գործը հարուցվել էր 2017 թվականին Հայաստանի դատախազության կողմից: Արմբիզնեսբանկի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011–2013 թվականների ընթացքում 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմերի արտադրությունում:

Ըստ նրա ներդրումները չեն արդարացվել, քանի որ ֆիլմերի վարձույթը, որում նա ներդրումներ էր կատարել, ձախողվեց: Գրիգորյանցը փաստաբանների միջոցով տեղեկացել է, որ Մարտիրոսյանը ներդրումների գումարի կեսը՝ 50 մլն դոլարը, յուրացրել է:

2017-ի հոլկտեմբերին ՀՀ ՔՕ 178 հոդվածով (խարդախություն) նրան մեղադրանք էր առաջադրվել: Դոմոդեդովո ժամանած Մարտիրոսյանը ձերբակալվել էր, իսկ գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Վինիչենկոն, բավարարելով Հայաստանի իր գործընկերոջ դիմումը, Մարտիրոսյանին արտահանձնելու որոշում էր կայացրել: Գերագույն դատարանը քննելով բողոքը, որոշել էր չեղարկել արատահանձնումը՝ գործը նոր հետաքննության համար ուղղելով:

Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է Մարտիրոսյանին հայրենիք վերադարձնել՝ նշելով, որ նրա արտահանձնման համար խոչընդոտներ չկան: