Մայիսի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի  Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար  Ժան-Իվ Լը Դրիանը։

Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 28-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի եւ Ժան-Իվ Լը Դրիանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ Մուսա Լեռան հուշահամալիր: