Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնից ազատել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետին եւ ուղարկել կադրերի ռեզերվ։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, թե ոստիկանապետի հրամանով ազատվել է գնդապետ Ռուբեն Ներսիսյանը:

Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Մասիսի բաժնի պետի պաշտոնը։ Մասիսի ոստիկանապետ է նշանակվել Ջանիկ Մարությանը կադրերի ռեզերվից։